-
06.02.2015|
00:04
Մի երիտասարդ, փափուկ ու գեղեցիկ բազկաթոռին նստած, կարդում է Ավետարանի այն հատվածը, որում Հիսուս Պետրոս առաքյալին ասում է. «Սիմոն, որդի Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»: Այնուհետև երիտասարդն ամբողջությամբ հենվում է բազկաթոռին ու ասում.
-
03.02.2015|
12:06
Աշխարհի բոլոր քիչ թե շատ կրթված ազգերն էլ գիտեն Աստծո տասը պատվիրանների մասին, բայց հաճախ ընդամենը տեղյակ են, որ նման պատվիրաններ կան, բայց անտեղյակ են դրանց էությանը։ Թող չզարմանան ընթերցողները, եթե փաստեմ` հայորդիներս այս հարցում երբեմն հետամնաց ազգերին հավասար տգիտություն ենք ցուցաբերում ու չգիտենք Տիրոջ տված տասը պատվիրանների գոնե կեսը:
-
30.01.2015|
12:29
Քրիստոսի քաջ և անհաղթ վկան՝ սուրբ Սարգիսը, գերագույնը հանդիսացավ բոլոր թագավորներից և իշխաններից, որ պարտության մատնեց աշխարհի իշխանին՝ սատանային: Սուրբ Սարգիսը, որը կոչվում է նաև մար Սարգիս, կամ եր տեր Սարգիս, Կապադովկիայի Կեսարիա նահանգից էր, և ապրում էր Մեծ Կոստանդիանոսի և Տրդատ թագավորի ժամանակաշրջանում:
-
27.01.2015|
12:36
Մարդու էության մեջ դրոշմված է աստվածադիր մի կնիք, որը նրա արարքներին ու բնույթին տալիս է բարոյական գնահատական: Գործում է մարդու մտքում ու հոգում, անբաժան է անձից, թե՛ այս աշխարհում, թե՛ հանդերձյալում և հավիտենական է, ինչպես մարդու հոգին է հավերժ:
-
23.01.2015|
12:40
Հայտնի փաստ է՝ հենց Գյումրիում է գտնվում Տիրամոր «Յոթ վերք» կոչվող եկեղեցին: Բայց ի՞նչ իմանայինք, որ հենց այդ քաղաքում էլ յոթ դառնագույն վերքեր են բացվելու՝ վեցը մահացու, յոթերորդը արյունահոսող ու դարձյալ մահվան ելքով, այն էլ այդ գերդաստանի ամենափոքրիկը, որ այդքան շուտ «համտեսեց» մարդկության մեղքի ցավալի հետևանքը, իր ողջ ընտանիքի մահվան գնով:
-
22.01.2015|
14:10
ԵԽ-ում Ռուս առաքելական եկեղեցու ներկայացուցչությունը կոչ է արել եվրոպական երկրներում պայքար սկսել քրիստոնյաների հալածանքների դեմ՝ նշված է ներկայացուցչության կոմյունիկեում:
-
20.01.2015|
13:00
Աստվածաշունչը այն միակ գիրքն է, որ աշխարհում ամենաշատ տպագրությունն է ունեցել, ու հիմա էլ է այդպես։ Մինչ տպագրության գյուտը այն նաև ամենաշատ ձեռագիր օրինակներ ունեցող գրքերի Գիրքն էր համարվում, չնայած դեռ գրեր չունեցող վայրենաբարո ազգերը դրանցից անհաշիվ քանակով այրեցին, իսկ հիմա այդ մագաղաթների անգին մնացորդները աչքի լույսի պես պահվում են աշխարհի բազմաթիվ գրապահոցներում, իսկ մեզ մոտ` Մատենադարանում՝ մեր ազգի հոգևոր ու մշակութային այցեքարտ հանդիսացող մտքի տաճարում:
-
16.01.2015|
11:46
Ժամանակակից տեղեկատվական աշխարհում, երբ առօրյա զբաղվածությունը, աշխատանքն ու իրադարձությունները սրընթաց թափանցում են անհատի կյանքն ու կլանում նրա ժամանակը, մարդկանց համար ամեն օր եկեղեցի հաճախելը, ժամերգությանն ու աղոթքին մասնակցելը դառնում են դժվարին:
-
05.01.2015|
11:51
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հայտարարել է 20 նոր կարդինալների անունները, նրանց կարմիր գլխարկները կհանձնվեն փետրվարի 14-ին Կոնսիստորիայի նիստում: «Եկեղեցու նոր իշխանները» ներկայացնում են բոլոր մայր ցամաքները:
-
26.12.2014|
13:23
Հայ առաքելական Սբ եկեղեցին Հիսուս Քրիստոսի Սբ ծննդյան տոնը նշում է հունվարի 6-ին: Կաթոլիկ եկեղեցին այդ տոնը նշում է դեկտեմբերի 25-ին:
¬Ä‚ƒÂ˘Ă˘Â‚¬/1337880926" rel="nofollow">Տեխնոլոգիաներ